Ժոզեպ Բորել. «Եվրամիությունը թույլ չի տա, որ ռազմական գործողությունների կրիտիկական պահին Ուկրաինայի զենքը սպառվի»

Loading...

Եվրոպական միությունը թույլ չի տա, որ Ուկրաինայի զենքն ու տեխնիկան սպառվեն Դոնբասում ընթացող պատերազմի կարևոր պահին:

Այդ մասին այսօր Եվրամիության պաշտպանության խորհրդի նիստում ասել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Հիմա պատերազմը կրիտիկական փուլում է, մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի զենքն ու զինամթերը և տեխնիկան սպառվեն»,- ասել է Բորելը:

Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի փոխանցմամբ, միությունն ունի անհրաժեշտ կարողություններ զենքով Ուկրաինայի անդադար մատակարարման համար:

Եվրամիության քաղաքացիական խորհրդականների խումբը վերադարձել է Կիև սահմանների հսկողության կազմակերպմանը և պատերազմական հանցագործությունների հետաքննությանը նպաստելու համար:

«Մեր խորհրդականները կօգնեն Ուկրաինայի իշխանություններին»,- ասել է արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button