Իսրայելը պնդում է, որ Իրանում ստորգետնյա կենտրոններում նոր ցենտրիֆուգներ են տեղադրում`ուրան ստանալու համար

Loading...

Իսրայելը պնդում է, որ Իրանում ցանկանում են ստորգետնյա կենտրոնում գերարդիական նոր ցենտրիֆուգներով արտադրել հարստացված ուրան, որը հետագայում հնարավոր է մշակել և միջուկային ռումբ ստեղծել:

«Իրանը փորձում է ավարտել հազար լրացուցիչ IR-6 տեսակի ցենտրիֆուգների արտադրությունը և տեղադրումը միջուկային կենտրոններում, այդ թվում` Նաթանզի համալիրի մոտակայքում», — ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին անցած ամսվա ընթացքում ասել է, որ Իրանը փորձում է ստորգետնյա կենտրոններում տեղադրել նոր ցենտրիֆուգները և այդպես դրանք պաշտպանել հնարավոր հարձակումներից:

Գանցը նորից ակնարկել է, որ Իսրայելը կարող է կանխարգելիչ գրոհներ նախաձեռնել Իրանում` միջուկային ռումբի ստեղծումը կանխելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button