Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի լրացուցիչ օգնության օրինագիծը կրկին կքնարկվի ԱՄՆ Սենատում

Loading...

Միացյալ Նահանգների Սենատն ընթացակարգային քվեարկություն է անցկացրել Ուկրաինային մոտ 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու օրինագծի վերաբերյալ։ Օրինագծի վերաքննարկմանը կողմ է քվեարկել 81, դեմ՝ 11 սենատոր։

Սա նշանակում է, որ Կենտուկիի սենատոր Ռենդ Փոլի կողմից մայիսի 13-ին արգելափակված օգնության օրինագիծը կրկին կքննարկվի Սենատում:

Օրինագծի վերջնական քվեարկությունը նախատեսված է շաբաթվա վերջին։

Նախաձեռնությունն ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությանն է արժանացել մեկ շաբաթ առաջ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button