Ուկրաինացիները դադարեցնում են դիմադրությունը և դուրս են գալիս «Ազովստալի» տարածքից

Loading...

Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» մետաղագործական կոմբինատի տարածքում պատերազմի առաջին օրերից դիրքավորված ուկրաինացի զինծառայողները դուրս են գալիս նկուղներից: Դրանով Մարիուպոլն ամբողջությամբ անցնում է ռուսների հսկողությանը:

Հինգ ավտոբուսներով զինծառայողները ռուսական բանակի ուղեկցությամբ մեկնել են Նովոազովսկ: Նրանցից շատերը վիրավոր են: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի փոխանցմամբ, 53 վիրավորներին փոխադրել են հիվանդանոցներ:

«Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը, Ազգային գվարդիան և Սահմանապահ ծառայությունը համատեղ սկսել են «Ազովստալի» գործարանի տարածքից 53 վիրավորներին Նովոազովսկ փոխադրեելու գործողությունը, ևս 211-ը մարդասիրական միջանցքով տեղափոխվել են Օլենիվկա, նրանց վերադարձի համար փոխանակման գործըինթաց կլինի»,- ասել է փոխնախարար Մալյարը:

Ուկրաինական կողմը չի կիրառում «հանձնվել» եզրույթը, սակայն «Ազովստալից» դուրս եկող ուկրաինացի զինծառայողները գործնականում հանձնվում են:

Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ կարևորը զինծառայողների կյանքն է: Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի հետախուզությանը, բանագնացներին, Կարմիր խաչին և ՄԱԿ-ին:

«Ուզում եմ ընդգծել, որ Ուկրաինային կենդանի հերոսներն են պետք, դա է մեր սկզբունքը: Կարծում եմ, ցանկացած բանական մարդ կհասկանա ասածս: Մեր հերոսներին փրկելու օպերացիան մեր ռազմական հետախուզությունն է սկսել, շարունակվում է նրանց տուն վերադարձնելու աշխատանքը, այն նրբանկատություն և ժամանակ է պահանջում»,- ասել է Զելենսկին:

Մարիուպոլը պատերազմի հենց առաջին օրվանից է ենթարկվել գրոհների և դարձել է խորհրդանիշ թե՛ ուկրաինացիների դիմադրության և թե՛ Ուկրաինան ավերելու Ռուսաստանի ցանկության:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button