Ռուդենկո. «Կիևը գործնականում դուրս է եկել բանակցություններից»

Loading...

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Նիժնի Նովգորոդում, «Վալդայ» ակումբի կազմակերպած համաժողովում, ասել է, որ Կիևը չի մասնակցում բանակցային գործընթացին:

«Բանակցությունները չեն շարունակվում, Ուկրաինան գործնականում դուրս է եկել այդ գործընթացից, Կիևը չի պատասխանել Ռուսաստանի առաջարկած պայմանագրի նախագծին», — ասել է Ռուդենկոն:

Նա խոսել է նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային զենք գնելու համար ևս կես միլիարդ եվրո տրամադրելու Եվրամիության արտգործնախարարների որոշման մասին:

«Զենք գնելու համար ֆինանսական միջոցների տրամադրումը և բուն զենքի մատակարարումը ձգձում են այս հակամարտության կարգավորումը, և այդ հանգամանքը մեր ղեկավարությունը բազմիցս է նշել»,- ասել է Ռուդենկոն:

Երեկ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ Եվրոպական միության Խորհուրդը Բրյուսելում որոշել է ևս 500 միլիոն եվրո տալ Ուկրաինային:

Դրանով զենք ձեռք բերելու համար Եվրամիության կողմից Կիևին տրամադրած ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը հասնում է 2 միլիարդ եվրոյի:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button