Ռուսաստանը կարող է դուրս գալ համաշխարհային երկու կարևոր կազմակերպություններից

Loading...

Ռուսաստանի Պետական դուման կքննարկի Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Այդ մասին հայտնել է «Պառլամենտսկայա գազետա» պարբերականը՝ հղում անելով դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյին:

«Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայի խորհրդից, հիմա եկել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ժամանակը, դրանք անտեսել են իրենց պարտավորությունները մեր երկրի նկատմամբ»,- ասել է փոխխոսնակը:

{Իրականում Ռուսաստանն արտաքսվել է Եվրոպայի խորհրդից արհամարհել են}:

Այդ հայտարարությունը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահի տեղակալը հնչեցրել է վերին պալատում՝ Դաշնության խորհրդում տեղի ունեցած Խորհրդարանական 10-րդ հավաքում:

Պյոտր Տոլստոյի փոխանցմամբ, Ռուսաստանը պետք է վերանայի պայմանագրերը, «որոնք ոչ թե օգուտ, այլ անմիջական վնաս են հասցնում երկրին»:

Ռուսաստանը 1948 թվականին է միացել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և 2012-ին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button