ԱՄՆ նախագահը և Հունաստանի վարչապետը քննարկել են Ուկրաինային աջակցելու հարցը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ Սպիտակ տանն ընդունել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինային աջակցելու հարցը և երկկողմ առևտուրը:

Բայդենը նշել է, որ ավելի քան երկու դար առաջ Հունաստանը սկսել է պայքարն անկախության համար, և հենց այդ ժամանակաշրջանում Միացյալ Նահանգները և Հունաստանը բարեկամություն են հաստատել ու դավանում են նույն դեմոկրատական արժեքները:

Նա ասել է, թե արդիական դեմոկրատիայի արմատները Հունաստանում են, այդ արժեքները ոգևորել են նաև Ամերիկայի հիմնադիր հայրերին:

Ապա Բայդենն անդրադարձել է այսօրվա զարգացումներին: «Ռուսաստանի դաժան հարձակումն Ուկրաինայի վրա դեմոկրատիայի դեմ ուղղված բռնապետերի գործելակերպի օրինակ է է: Նրանք սպառնում են օրենքներով փորձված և օրենքների վրա հիմնված իրավակարգին», – ասել է Բայդենը Միցոտակիսին:

Միցոտակիսը գովեստով է խոսել երկու երկրների հարաբերությունների մասին: Նա ասել է, որ եթե Ամերիկայի հիմնադիր հայրերի համար օրինակ էր Հին Հունաստանի դեմոկրատիան, ապա 200 տարի առաջ հույների համար օրինակ էր Ամերիկայում հանուն անկախության և դեմոկրատիայի պայքարը:

«Մենք պատերազմներում միասին ենք եղել, և հիմա էլ, երբ ռուսները ներխուժել են Ուկրաինա, մեր երկրները վերստին միասին են», – ասել է Միցոտակիսը:

Միացյալ Նահանգների նախագահի և Հունաստանի վարչապետի հանդիպման օրակարգում էին նաև Հունաստանում ամերիկյան նոր ռազմակայանների տեղակայմանը, Միջերկրականի տարածաշրջանի իրավիճակին և էներգետիկային առնչվող հարցեր:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button