Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Բրյուսել, որտեղ կանցկացվի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը:

Նիստի օրակարգում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական և ներդրումային ծրագրի կատարման ընթացքն է, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով համագործակցության հարցերը։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, մտքեր կփոխնակվեն նաև առևտրատնեսական և ոլորտային փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկի հեռանակարների շուրջ: Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Միրզոյան-Բորել հանդիպում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, 12-ը մարտի, 2022թ․

Նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի Արարատ Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Միզոյանը հանդիպումներ կունենա նաև ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ:

Հայաստանը և Եվրամիությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրել են 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Հայաստանի Ազգային ժողովը փաստաթուղթը միաձայն վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button