Բրիտանիայի Կենտրոնական բանկի կառավարիչը զգուշացնում է աշխարհում պարենի «աղետալի գնաճի» վտանգի մասին

Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկի (Անգլիայի բանկի) կառավարիչ Էնդրյու Բեյլին ասել է, որ Ուկրաինայի պատերազմի հետևանքով պարենի գնաճը կարող է աղետալի դառնալ:

Նրա խոսքով, դա լուրջ սպառնալիք է ոչ միայն Բրիտանիայի, այլև զարգացող տնտեսությունների համար: Կառավարիչն այդ մասին խոսել է Բրիտանիայի խորհրդարանի Գանձապետական հանձնաժողովում:

«Վախենամ ասածս պարենի մասին բավական ապոկալիպտիկ կհնչի: Սա լուրջ հարց է: Ուկրաինան ունի արտահանելու ամբարած պարեն, սակայն այն չի կարող դուրս հանել: Այս պահին դրա հնարավորությունը չկա»,- ասել է Բրիտանիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Բեյլին:

Նրա խոսքով, պարենի գինը կաճի, քանի որ Ուկրաինան հացահատիկի և բուսական յուղի խոշոր արտահանողներից է:

Անցած երկու տարում արդեն գրանցվել էր պարենի գնաճ ՝ COVID-19 համավարակի կապակցությամբ: Փետրվարին և մարտին հացահատիկի և բուսական յուղի գները երկու անգամ շեշտակի աճ են գրանցել:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button