Դմիտրի Պեսկով. «Վլադիմիր Պուտինի այց Թուրքիա առաջիկայում չի նախատեսվում»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե առաջիկա օրերին կամ շաբաթներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այց Թուրքիա չի նախատեսվում:

Միաժամանակ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նա նշել է, թե ամեն բան կարող է շատ արագ փոխվել:

«Ես չունեմ որևէ տեղեկություն նման այցի մասին: Առաջիկա օրերին Պուտինի այց Անկարա չի նախապատրաստվում, առաջիկա շաբաթներին՝ նույնպես: Բայց, մյուս կողմից, ամեն բան շատ արագ է զարգանում, և ես ոչինչ չեմ կարող բացառել»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը և ավելացրել. «Սակայն ես գիտեմ, որ հիմա նման բան չի նախապատրաստվում»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button