Մոսկվայի դատարանը Նավալնիի խնդրանքով հետաձգել է բողոքի հարցով նիստը

Այսօր Մոսկվայի դատարանը բավարարել է բանտարկված ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի դիմումը և բողոքի հարցով նիստը հետաձգել է մինչև մայիսի 24-ը:

Դատին Պոկրովի բանտից տեսակապով մասնակցող Նավալնին խնդրել է մեկ շաբաթով հետաձգել նիստը: Նա ասել է, թե ցանկանում է վերլուծել դատավճռի ընթերցման ձայնագրությունը և այն համեմատել փաստաթղթի տեքստի հետ:

Բացի այդ, նա ասել է, թե ցանկանում է օգտվել բանտում հարազատներին երեք ամիսը մեկ երկարատև տեսակցելու իրավունքից, քանի որ եթե դատավճիռը հաստատվի և նրան տեղափոխեն խիստ ռեժիմի բանտ, ապա տեսակցելու հնարավորությունը կչեղարկվի:

Մարտի 22-ին Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը Նավալնիին մեքենայության մեղադրանքով դատապարտել է 9 տարվա ազատազրկման:

Նավալնին մեղքը չի ընդունում: Նրա աջակիցները, «Ամնեստի Ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը, Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, բազմաթիվ երկրների ղեկավարներ և անվանի հանրային գործիչներ պնդում են, որ Նավալնիին դատապարտել են շինծու մեղադրանքով, նպատակ ունենալով պատժել նախագահ Վլադիմիր Պուտինի և Կրեմլին մոտ մեծահարուստների ու պաշտոնյաների հանցավոր մեքենայությունները բացահայտելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button