Շվեդիան և Ֆինլանդիան վաղը միասին կներկայացնեն ՆԱՏՕ-ին միանալու հայտեր

Ֆինլանդիայի խորհրդարանն այսօր հավանություն է տվել ՆԱՏՕ-ին միանալու առաջարկին: Շվեդիայի խորհրդարանը երեկ է նման որոշում կայացրել: Վաղը երկու երկրները ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հայտեր կներկայացնեն:

«Մենք վաղը միասին կներկայացնենք դիմումները»,- հայտնել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն, ով այսօր Ստոկհոլմում ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին:

Ավանդաբար չեզոք քաղաքականություն վարող այդ երկու երկրներում ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը հրատապ է դարձել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button