Վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ

Վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմադիրների անհնազանդության ակցիաները։ Ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում։ Կասկադի հատվածում ոստիկանների ու ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց, ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկեցին փողոցը փակած ցուցարարներին։

Անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել էին նաև Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը, կարճ ժամանակ անց ոստիկաններն այստեղից էլ բոլորին բերման ենթարկեցին։ Հարցին՝ պարզաբանումներ տրվե՞լ են, թե ինչի համար են իրենք բերման ենթարկվում, ցուցարարները պատասխանեցին, որ տեղյակ չեն։

Ոստիկանությունը դեռևս բերման ենթարկվածների մասին տվյալներ չի հաղորդում։

Խորհրդարանական ընդդիմությունն արդեն 17-րդ օրն է՝ փողոցում պայքարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Նրանք պայքարը սկսել են Մարմնավաճառներ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ պնդելով, թե Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
Անհնազանդության ակցիաները երեկ ավտոերթով սկսվեցին։ Երևան մտնող միանգամից մի քանի ուղղություններից ցուցարարները դանդաղ ընթացքով շարժվեցին դեպի կենտրոնական փողոցներ՝ փորձելով կանգնեցնել երթևեկությունը։ Շատ չանցած ոստիկանությունը կասեցրեց ավտոերթը՝ բերման ենթարկելով տասնյակ մասնակիցների։ Երեկ 90-ից ավելի քաղաքացի բերման ենթարկվեց։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button