Բերման ենթարկվածների թիվը հասավ 277-ի

Loading...

Բողոքի այսօրվա անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասավ 277-ի, հայտնում են ոստիկանությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր 73 բերման ենթարկվածի մասին։

Ցուցարարաները վաղ առավոտից քաղաքի տարբեր հատվածներում փողոցներ են փակում։

Նրանք մի քանի րոպեով փակել էին Երևանի Աբովյան փողոցից դեպի Սայաթ-Նովա տանող հատվածը։ Այստեղ ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, ցուցարարներն արագ բացեցին ճանապարհն ու հեռացան տարածքից` տեղափոխվելով Աբովյան-Թումանյան խաչմերուկ։ Այստեղ էլ նրանք մի քանի րոպեով փակեցին ճանապարհը։

Նշենք, որ փողոցները երկար փակ չեն մնում՝ նախքան ոստիկանների մոտենալը ցուցարարներն արագ հեռանում են տարածքից։

Աբովյան փողոցում ոստիկանության ներկայացուցիչը հրահանգեց բերման ենթարկել բոլոր տղամարդկանց, ինչից հետո ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, և ակցիայի մասնակից բոլոր տղամարդիկ բերման ենթարկվեցին։

Խորհրդարանական ընդդիմությունն արդեն 18-րդ օրն է փողոցում պայքարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Նրանք պայքարը սկսել են Մարմնավաճառներ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ պնդելով, թե Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button