Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի հաղորդումը

Loading...

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդումն ապատեղեկատվություն է որակել։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», — ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Բաքուն այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ «հայկական կողմը Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից ընդմիջումներով կրակոցներ է արձակել Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի ադրբեջանական դիրքերի վրա»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button