Ըստ Dpa-ի՝ Անկարան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները

Loading...

Գերմանական Dpa գործակալությունը հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի իր աղբյուրները հաստատել են, որ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ բանակցություններ սկսելու գործընթացը։ Այդպիսով ՆԱՏՕ-ի ղեկավար մարմինը՝ Հյուսիսատլանտյան խորհուրդը չի կարող որոշում ընդունել անդամակցության գործընթացի պլանավորած բանակցությունները սկսելու համար։

Dpa-ի լուրը հաղորդելու պահին պաշտոնական հաղորդագրություն չկար։

Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները այդ երկրների դեսպանների կողմից Բրյուսելում պաշտոնապես ներկայացնելուց ժամեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողնանը կրկին անդրադառնալով Անկարայի դիրքորոշմանը ասել է․ «Մենք խնդրել էինք 30 ահաբեկիչների արտահանձնում, բայց նրանք մերժեցին։ Դուք մեզ ահաբեկիչներին չեք հանձնում, բայց մեզ խնդրում եք թույլ տալ անդամակցեք ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ն անվտանգային կառույց է, ուստի մենք չենք կարող «այո» ասել այդ կազմակերպությանը անվտանգությունից զրկելու հարցին»։

Էրդողանը այսօր խոսել է իշխող ուժի խորհրդարանական խմբակցության հետ կայացած հանդիպմանը։

Թուրքիան պնդում է, որ Շվեդիայում և Ֆինլանդիայում ապաստանած քրդական կազմակերպությունների անդամները ահաբեկիչներ են և պահանջում է նրանց արտահանձնումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button