ՄԱԿ-ի վերջին տվյալներով Ուկրաինայում ավելի քան 3 հազար 700 խաղաղ բնակիչ է զոհվել

ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներով Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 3 հազար 752-ի, որոնցից 250-ը երեխաներ են։ Վիրավորվել է ավելի քան 4 հազար խաղաղ բնակիչ։

Հաղորդագրությունում նշված է, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ պատերազմական թեժ կետերից տեղեկատվությունը լիարժեք չէ, ուշ է ստացվում, որոշ տվյալներ ճշգրտելու կարիք է առաջանում։ Մասնավորապես Մարիուպոլի, Իզյումի և Պոպոսնայա բնակավայրում զոհվածների թվի մասին տվյալները դեռ ամբողջական չեն։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button