Երևանի և Բաքվի առաջարկած փաթեթները պետք է միացնել և սկսել բանակցություններ․ ԱԽ քարտուղար

Loading...

Պաշտոնական Երևանը հույս ունի, որ ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը կգան ընդհանուր հայտարարի՝ խաղաղության օրակարգի շուրջ։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել։

Գրիգորյանը վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջարկած փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ։

Հարցն, ըստ ԱԽ քարտուղարի, բարձրացվել է նաև Բրյուսելում, Ադրբեջանի կողմից էլ եղել է ընկալում, որ պետք է առաջ շարժվել։

«Այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառվի այդ երկու առաջարկների փաթեթը, որը պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել», — նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով՝ կշարունակեն աշխատել որպեսզի կարողանան արդյունքի հասնել։

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Երևանը նաև առձեռն Բաքվին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը
Երեկ Բրյուսելում, պատասխանելով «Ազատության» հարցին, Հայստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը։ Մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ հենց Բրյուսելում, Հայաստանի ու Ադբեջանի առաջնորդները պայմանավորվել էին արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և այն նախապատրաստելու հանձնարարական տվել իրենց արտգործնախարարներին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button