Իրանն ու Ադրբեջանը քննարկում են անվտանգության հարցեր

Loading...

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպում է ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ։

IRNA լրատվական գործակալության համաձայն, «հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի և Իրանի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում հարաբերությունների ընդլայնումը»։

Բացի այդ, Թեհրանում ադրբեջանցի պաշտոնյան հանդիպում է ունեցել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ և քննարկել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button