Կարմիր Խաչը կհետևի «Ազովստալ»-ից ռազմագերիների ճակատագրին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ սկսել է գրանցել ուկրաինացի հարյուրավոր զինվորականների անունները, որոնք ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք են տեղափոխվել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից։

«Վերջին երկու օրվա ընթացքում մենք գրանցել ենք հարյուրավոր ռազմագերիների, որոնք լքել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը։ Ռազմագերիների գրանցումը մեր աշխատանքի կարևոր մասն է։ Ծայրաստիճան կարևոր է նրանց նկատմամբ մարդկային և արժանապատիվ վերաբերմունքի ապահովումը», – Թվիթերում տեղադրած հաղորդագրությունում հայտարարել է միջազգային կառույցը:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն այսօր հայտարարել է, որ մայիսի 16-ից «Ազովստալ»-ից «հանձնվել է» շուրջ 1700 ուկրաինացի զինվորական, գործարանի տարածքում գտնվող ևս հարյուրավոր մարդկանց ճակատագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ գրանցման գործընթացը, որը շարունակվում է, ներառում է անձնական տվյալների փաստաթղթավորում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button