Մոսկվան ու Թբիլիսին քննարկել են Հարավային Օսիայի հանրաքվեի հարցը

Մոսկվան ու Թբիլիսին քննարկել են Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեի հարցը: Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։

Ռուսաստանցի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե ում հետ և ինչ ձևաչափով է թեման քննարկել:

Հարավային Օսիայի գործող առաջնորդ Անատոլի Բիբիլովը Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե է նշանակել հուլիսի 17-ին։

Մինչ այդ, Բիբիլովն անցած օրերին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է ընդդիմադիր Ալան Գագլոևին, որն, իր հերթին, պնդում է, որ «հանրաքվեն պետք է անցկացվի այն ժամանակ, երբ Մոսկվան հասկացնի, որ դրա ժամանակը եկել է»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button