Ռուս հայտնի երաժիշտ Շևչուկը վարչական իրավախախտման մասին ծանուցում է ստացել

«Հայրենիքը, բարեկամներ, նախագահի հետույքը չէ, որը պետք է անընդհատ համբուրել։ Հայրենիքը՝ կայարանում կարտոֆիլ վաճառող չքավոր տատիկն է», – ռուսաստանցի հայտնի երաժիշտ Յուրի Շևչուկն այս հայտարարությունից հետո վարչական իրավախախտման մասին ծանուցում է ստացել:

ДДТ խմբի մենակատարին ոստիկանները բերման են ենթարկել նախօրեին՝ Ուֆայում համերգից անմիջապես հետո։

Երաժշտական խմբի պրոդյուսեր Ռադմիր Ուսաևը հայտարարել է, որ ուժայինները համերգից հետո ներխուժել են կուլիսների ետև ու մեկուսացրել Շևչուկին՝ «նախ ցանկացել են ձերբակալել, բայց հետո պարզապես ծանուցագիր են տվել, որպեսզի ստորագրի»։

Ինքը երաժիշտը որևէ կերպ չի անդրադարձել միջադեպին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button