Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձը կբարձրանա

Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձը կբարձրանա․ Կառավարությունը որոշումն ընդունեց այսօրվա նիստում։

Դատավորների վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կարգավիճակին և պատասխանատվությանը, նախագիծը ներկայացնելիս նկատեց՝ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ կարևորելով համարժեք վարձատրությունը։

«Նախագծով առաջարկվում է ավելացնել վարձատրությունը՝ նրանց տրամադրվող հավելումները և հավելավճարները վերանայելու միջոցով։ Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով», – ասաց Մինասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ որոշումը կայացվում է ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են դատարանների հետ՝ շեշտելով՝ ուզում են այնպիսի դատական համակարգ, որը նայում է ոչ թե մարդկանց ձեռքին, այլ աչքերին։

«Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև սրանից շղթայական շատ մեծ գործընթացներ են տեղի ունենում, որոնք ազդում են մարդկանց և սոցիալական և բարոյական վիճակի վրա», – եզրափակեց գործադիրի ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button