«Ժողովրդավարության առաքելության շարունակությունը խաղաղության առաքելությունն է, իրականացնելու ենք նաև դա»․ Փաշինյան

Loading...

Ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդն է, այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորումում» կիկին պնդեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով այս անգամ ժողովրդավարության մասին խոսելիս հղում է անում ոչ թե միջազգային կազմակերպություներին, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Փաշինյանը շեշտեց՝ այսօր Հայաստանի քաղաքացին է որոշում կայացնող հիմնական և առանցքային սուբյեկտն, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը շատ մեծ ցնցումների միջով անցավ և Հայաստանի քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը, նշեց գործադիրի ղեկավարը՝ Հայաստանի ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնը համարելով ժողովրդավարությունը։

«Այսօր մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարույթունն ի վիճակի է ապահովել երկրի արտաքին և ներքին անվտանգությունը», — ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ — «Մենք պայքարել են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն հաստատելու համար և մենք կատարել ենք մեր առաքելությունը, չնայած չենք ավարտել մեր առաքելությունը։ Հիմա շատ կարևոր է ժողովրդավարությունն ամրապնդելու համար համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ․ ինչպես Հայաստանի Հանրապետությանը բերել ենք ժողովրդավարույթուն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը բերենք խաղաղություն։ Մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ», — ասաց Փաշինյանը՝ ժողովրդավարական ուժերին համախմբվելու կոչ անելով։

Ժողովրդավարության առաքելության շարունակությունը խաղաղության առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ և կամք պահանջող առաքելությյուն է, ասաց վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ իրականացնելու են նաև այդ առաքելությունը։ «Եթե չլինի համոզմունք, չի լինի նաև պատասխանատվությունը վերցնելու և կրելու պատրաստակամություն», — ասաց գործադիրի ղեկավարը։

Ֆորումին զուգահեռ ընդդիմադիրները «Մարիոթ» հյուրանոցի շենքի մոտ բողոքի ակցիա են անում՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ Նրանք պայքարը սկսել են Մարմնավաճառներ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո՝ պնդելով, թե Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button