Հեռախոսազրույց ԱՄՆ և Ռուսաստանի ԳՇ պետերի միջև

Loading...

Ռուս — ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները։

Վալերի Գերասիմովը և Մարկ Միլին հեռախոսազրույցի ընթացքում «քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ այդ թվում իրավիճակը Ուկրաինայում», — ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։ Այլ մանրամասներ չեն հրապարակվում։

Անցած շաբաթավերջին էլ հեռախոսազրույց էր կայացել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարների միջև՝ նույնպես առաջին անգամ Ուկրաինայում պատերազմի ընթացքում:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել էին, որ մի քանի անգամ փորձել են կապ հաստատել ռուսական կողմի հետ, սակայն իրենց զանգերն անպատասխան են մնացել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button