Շրյոդերին զրկում են Բունդեսթագի իր գրասենյակից

Loading...

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որին քննադատում են Ռուսաստանի հետ սերտ կապերի համար, պետք է հրաժարվի Բունդեսթագի իր գրասենյակից։ Գերմանական աղբյուրների համաձայն՝ նման որոշում է ընդունել օրենսդիր մարմնի աշխատակազմը։

Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ, այդուհանդերձ, 78-ամյա նախկին կանցլերը կշարունակի թոշակ ստանալ, օգտվել թիկնապահների ծառայությունից, ինչը նախատեսված է կառավարության նախկին ղեկավարների համար։

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Շրյոդերը, ով կանցլերի պաշտոնում աշխատել է 1998-ից մինչև 2005 թվականները, հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական կապերով: Պետական պաշտոնը թողնելուց հետո նա նախ աշխատում էր «Հյուսիսային հոսք» ռուս-գերմանական գազատարի շինարարությունն իրականացնող ընկերությունում, ապա՝ մինչ օրս, ռուսական «Գազպրոմ» գազային կոնցեռնում։

Մայիսի 19-ին Եվրամիության օրենսդիր մարմնի կողմից հավանության արժանացած բանաձևն էլ կոչ է անում պատժամիջոցներ սահմանել «ռուսաստանյան խոշոր ընկերությունների ղեկավարության եվրոպացի ներկայացուցիչների և քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր շարունակում են Ռուսաստանից փող ստանալ»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button