Ջոն Քիրբի. «Ուկրաինային օգնելու հարցով խմբի երկրորդ հանդիպումը տեղի կունենա առցանց՝ մայիսի 23-ին»

Loading...

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին մայիսի 20-ին հայտնել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցով համակարգող խմբի երկրորդ հանդիպումը տեղի կունենա առցանց ձևաչափով մայիսի 23-ին:

Նրա փոխանցմամբ, նիստին կիմասնակցեն ավելի քան 40 պետությունների ներկայացուցիչներ, վերջնական ցուցակը կհւրապարակվի նիստի նախօրեին:

«Այսօր ավելի ուշ նախարարը {Լոյդ Օսթինը} կունենա Ոկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ զրուցելու և այդ երկրի ռազմական կարիքները ճշտելու հնարավորություն: Համակարգող խմդի երկրորդ հավաքը կանցկացվի երկուշաբթի օրը վիրտուալ տարբերակով, նախարարը կմասնակցի՝ գտնվելով Պենտագոնում»,- ասել է Քիրբին:

Խոսնակը նշել է, որ Ուկրաինյայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այդ առցանց հավաքի ընթացքում կներկայացնի վերջին տեղեկությունները ռազմաճակատից:

Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցով համակարգող խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել առկա տարբերակով ապրիլի 26-ին Գերմանիայում՝ Ռամշտայնում գտնվող ամերիկյան ռազմակայանի տարածքում:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն առաջարկում է ամեն ամիս նման քննարկումներ անցկացնել Ուկրաինային արդյունավետ եղանակով օգնելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button