Փլուզում Լենինգրադյանից Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածում, խճուղին փակ է

Loading...

Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում փլուզում է տեղի ունեցել , ինչի հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փլուզման մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 6:55, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ստորև՝ ԱԻ նախարարության տեսանյութը.

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button