Ֆրանսիայի արտգործնախարար կնշանակվի Կատրին Կոլոննան

Loading...

Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնում Ժան-Իվ Լե Դրիանին կփոխարինի Կատրին Կոլոննան, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարը։

Կոլոննան մասնագիտությամբ դիվանագետ է, ավելի վաղ ղեկավարել է Իտալիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը, այս պահին էլ Ֆրանսիայի դեսպանն է Մեծ Բրիտանիայում։

66-ամյա Կոլոննան Ֆրանսիայի հանգուցյալ նախագահ Ժակ Շիրակի խոսնակն էր: Այսպիսով նա կդառնա Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության երկրորդ կին արտգործնախարարը (առաջինը Միշել Ալլիո-Մարին է, որը դիվանագիտական գերատեսչությունը գլխավորել է 2010-ից մինչև 2011 թվականը)։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button