ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել ցուցարարների նկատմամբ իրավապահների կողմից ուժի կիրառման առթիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր անդրադարձել է ընդդիմության անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին։

«Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում դեսպանը մտահոգություն է հայտնել, որ իրավապահներն ուժ են կիրառում բողոքի ակցիայի մասնակցիների նկատմամբ։

«Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում ցուցարարների հետ, ակնհայտ է, որ այստեղ կան մտահոգություններ: Այն, ինչ մենք տեսնում ենք ռեպորտաժներում, տեսանյութերում, անհամաչափ ուժի կիրառում է։ Այս դեպքերը պետք է հետաքննվեն, այս ոլորտում պետք է պատասխանատվություն լինի։ Եվ մենք ազդակներ տեսել ենք, որ կառավարությունը ցանկանում է հետաքննել այս դեպքերը», – ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Լին Թրեյսին նաև խոսել է ցույցերի ընթացքում լրագրողների աշխատանքը հարգելու, նրանց նկատմամբ ոտնձգությունները բացառելու անհրաժեշտության մասին, անդրադարձել ցուցարարներին ևս. «Ցուցարարները ևս ունեն պատասխանատվություն խաղաղ իրականացնելու ակցիաները՝ քաոս, խառնաշփոթ չստեղծելու, մյուսների իրավունքները չոտնահարելու հարցում»։

Արդեն կես ամսից ավելի փողոցային պայքար սկսած ընդդիմությունն արևմտյան երկրներին, այդ թվում` Միացյալ Նահանգներին, մեղադրում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չդատապարտելու ու երկակի ստանդարտներ կիրառելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button