Բաքուն ձևավորել է սահմանազատման հանձնաժողովը և խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակությունը

Ադրբեջանը հստակեցրել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության կազմերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հեռավար նիստին՝ առանց մանրամասնելու:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, թե սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովն այս շաբաթասկզբին Մոսկվայում առաջին նիստն է անցկացնելու, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ Կողմերը պատճառները չեն նշել։

Ադրբեջանի վարչապետն իր ելույթի ընթացքում նաև հայտարարել է, որ չնայած եռակողմ աշխատանքային խմբերի շրջանակներում հանդիպումներին՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ առաջընթաց չի նկատվում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button