Մոսկվան «համարժեք հակաքայլեր է ձեռնարկում» ի պատասխան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ի պատասխան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու քայլին, Մոսկվան մինչև տարեվերջ 12 նոր զորամաս և ստորաբաժանումներ կստեղծի Արևմտյան ռազմական օկրուգում։

«Լարվածությունը շարունակում է աճել Արևմտյան ռազմական օկրուգի պատասխանատվության գոտում: Մենք համարժեք հակաքայլեր ենք ձեռնարկում», – ասել է Շոյգուն։

Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին՝ արևմտյան ռազմական դաշինքին միանալու համար։ Սկանդինավյան երկու երկրների երկարամյա չեզոքության կարգավիճակից հրաժարվելու պատճառը, ինչպես հայտարարել են, անվտանգության հետ կապված աճող մտահոգություններն են, որոնք ի հայտ են եկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։

Ռուսաստանի նախագահն անցած օրերին հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն նախազգուշացրել է, որ Մոսկվան կպատասխանի, եթե դաշինքն ընդլայնի ռազմական ենթակառուցվածքները այդ երկրների տարածքներում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button