ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչները լքել են APEC-ի նիստը՝ ի նշան Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ բողոքի

Loading...

Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները այսօր Բանգկոկում լքել են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առևտրի նախարարների նիստը (APEC)՝ ի նշան բողոքի Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նիստին ներկա պաշտոնական անձանց։

Թայլանդի կառավարության երկու ներկայացուցիչների և երկու օտարերկրյա դիվանագետների խոսքով՝ Կանադայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Ավստրալիայի պատվիրակությունների անդամները հետևելով իրենց ամերիկացի գործընկերներին Ռուսաստանի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել են դահլիճը։

Մեկ այլ դիվանագետ, Reuters-ի հետ զրույցում նշել է, որ բողոքի ակցիան կազմակերպած հինգ երկրները պնդում են, որպեսզի Մոսկվայի դեմ ավելի կոշտ արտահայտություններ ներառվեն նիստի ավարտին ակնկալվող վերջնական հայտարարության մեջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button