Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության մասին օրինագիծը

Loading...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի ռազմական և տնտեսական օգնության մասին օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր Կոնգրեսի կողմից։

Այդպիսով, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից՝ փետրվարի 24-ից ի վեր Կիևին ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը կգերազանցի 50 միլիարդ դոլարը։

Օգնության նոր փաթեթը նախատեսում է 24 միլիարդ դոլարի հատկացում սպառազինության ձեռքբերման, ուկրաինական բանակի ֆինանսավորման համար։ Մնացած միջոցները կուղղվեն տնտեսական ծրագրերին, հումանիտար խնդիրների լուծմանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button