Կիևը կրկին պնդում է՝ Թբիլիսին օգնում է Մոսկվային շրջանցել պատժամիջոցները

Loading...

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Վրաստանն այն երկրների ցանկում է, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Ուկրաինացի պաշտոնյան այդուհանդերձ փաստեր, անուններ չի ներկայացրել։

«Շատ տխուր էր այդ ցուցակում տեսնել բարեկամ երկրների, ինչպիսին Վրաստանն է, որը ևս «սև ցուցակում» է», — հայտարարել է Երմակը:

Ուկրաինայի իշխանությունները տևական ժամանակ է հայտարարում են, թե պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքներ, այդ թվում՝ ռազմական նշանակության ապրանքատեսակներ, երրորդ երկրներից Ռուսաստան են տեղափոխվում Վրաստանի տարածքով, և որ Թբիլիսին օգնում է Մոսկվային շրջանցել արևմտյան պատժամիջոցները։

Վրաստանի իշխանությունները ամոթալի են որակել Զելենսկու վարչակազմի կողմից հնչող այդ մեղադրանքները և ապացույցներ պահանջել։ Ուկրաինան փաստեր չի ներկայացրել։

«Սա այն դեպքն է, երբ մենք կտրուկ կերպով պահանջում ենք՝ կա՛մ Ուկրաինայի համապատասխան ծառայությունները ներկայացնում են Վրաստանին վերագրվող զզվելի մեղադրանքների հստակ ապացույցները, կա՛մ հերքում են այդ աբսուրդային պնդումները՝ նույնքան հրապարակայնորեն և նույն աղբյուրների կիրառմամբ», — անցած ամիս հերթական մեղադրանքներին ի պատասխան հայտարարել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները կտրուկ կերպով սրվեցին այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button