Ռուսաստանը 963 ամերիկացիների, այդ թվում՝ Բայդենի և Բլինքենի մուտքի արգելք է սահմանել

Loading...

Ռուսաստանի արտգործնախարարությունը ի պատասխան Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների ԱՄՆ -ի 963 քաղաքացիների նկատմամբ մուտքի արգելք է սահմանել՝ ցանկում ընդգրկելով նաև նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի անունները։

Սև ցուցակում պաշտոնական Մոսկվան ներառել է ԱՄՆ-ի օրենսդիր, գործադիր, դատական մարմինների գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների լրագրողների, փաստաբանների, վերլուծաբանների անուններ։

«Վաշինգտոնի կողմից ձեռնարկված թշնամական գործողությունները, որոնք բումերանգի պես խփում են հենց ԱՄՆ-ին, շարունակելու են պատշաճ հակահարված ստանալ», — ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button