Ադրբեջանական կողմը կրակ է բացել սահմանի արևելյան հատվածում, կա մեկ վիրավոր. ՊՆ

Այսօր ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:

«Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է», – ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ նախօրեին Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հայկական կողմը հերքել է։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button