ԱՀԿ-ն նախազգուշացնում է՝ ամռան ամիսներին Եվրոպայում կապիկի ջրծաղիկի տարածման մեծ վտանգ կա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակը նախազգուշացնում է՝ ամռան ամիսներին Եվրոպայում կապիկի ջրծաղիկի տարածման մեծ վտանգ կա։

Մասնագետների խոսքերով՝ մաշկային այդ վարակը հիմնականում փոխանցվում է հիվանդի հետ սերտ ֆիզիկական շփման արդյունքում: Գերմանական Ռոբերտ Կոխ ինստիտուտի բժիշկ Ֆաբիան Լեենդերցը կապիկի ջրծաղիկի բռնկումն անվանել է համաճարակ, միևնույն ժամանակ ենթադրել, որ այն երկար չի տևի:

«Այսօր հիվանդներին հեշտությամբ կարելի է հայտնաբերել և մեկուսացնել: Բացի այդ, մենք ունենք դեղամիջոցներ և արդյունավետ պատվաստանյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել», – ասել է գերմանացի բժիշկը:

Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Ախտանշաններից են՝ սրտխառնոց, ջերմություն, ցան, քոր և մկանային ցավ։

Մինչև 2022 թվականի մայիսի 21-ը Աֆրիկայի սահմաններից դուրս գրանցվել է կապիկների ջրծաղիկի ավելի քան 100 դեպք, այդ թվում՝ Եվրոպայի մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button