Բաքուն պնդում է՝ հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, Երևանը հերքում է

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ նախօրեին Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։

«Մայիսի 20-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչերի շրջանի Աշաղի Շորջա բնակավայրի ուղղությամբ սահմանային գոտում տեղակայված դիրքերից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Ելիջե բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը», – ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունում։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը «ապատեղեկատվություն» է որակում ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը:

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», – ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button