Աշխարհում հայտնաբերվել է Կապկի ծաղիկ վարակի 92 դեպք

Loading...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ մայիսի 13-ից 21-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է Կապկի ծաղիկ վարակի 92 դեպք։

Եվս 28 մարդ հնարավոր վարակյալների թվում է։ Առայժմ մահվան դեպքեր չեն գրանցվել։

Դեպքեր են գրանցվել 12 երկրներում։ Ամենաշատ վարակակիրների թվով եռյակում են Պորտուգալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան։ Վարակվածներ են հայտնաբերվել նաև Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում և ԱՄՆ-ում:

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button