Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումների վերաբերյալ հարցեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ շաբաթ օրը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից քարոզվող «բաց դռների» քաղաքականությունը։

Նրանք քննարկել են նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ներկայացված անդամակցության հայտերը:

«Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր դաշնակցի մտահոգությունները, իսկ լուծում գտնելու համար բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է Ստոլտենբերգը:

Անկարան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելուն, քանի դեռ այդ երկրները հիմնարար հարցերի շուրջ բացահայտ համերաշխություն չեն ցուցաբերել Թուրքիայի հետ, ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի` այս հեռախոսազրույցի ժամանակ ասել է է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ Թուրքիան անկեղծորեն աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը, իսկ Անկարայի վերաբերմունքը Շվեդիայի և Ֆինլանդիայի թեկնածությունների նկատմամբ կապված է միայն այդ պետությունների դիրքորոշման հետ՝ «ազգային անվտանգության հարցերում, որոնք վճռորոշ են Թուրքիայի համար»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button