Թուրքիան պատրաստվում է տիեզերագնաց ուղարկել միջազգային կայան

Loading...

Թուրքիան սկսում է միջազգային տիեզերակայան առաջին թուրք տիեզերագնացին ուղարկելու նախապատրաստական աշխատանքը: Այդ մասին կառավարության նիստից հետո հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ազգային տիեզերական ծրագրի շրջանակներում մենք պաշտոնապես սկսում ենք մեր քաղաքացուն Միջազգային տիեզերակայան ուղարկելու գործընթացը»,- ասել Էրդողանը:

Ըստ թուրքական մամուլի, 45 տարին չբոլորած ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է դառնալ երկրի առաջին տիեզերագնացը՝ պետք է դիմում գրանցի կառավարության ստեղծած հատուկ կայքում: Դիմումները կընդունվեն մինչև այս տարվա հունիսի 23-ը:

Անցյալ տարվա փետրվարին Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմն ասել է, որ Անկարան, ամենայն հավանականության, հավանություն կտա ռուսական «Սոյուզ» հրթիռով 2023 թվականին Թուրքիայի քաղաքացու տիեզերք ուղարկելու տարբերակին:

2021 թվականին Էրդողանը հայտարարել է ազգային տիեզերական ծրագրի մասին:

Այդ ծրագրի կետերից մեկով թուրք տիեզերագնացների խմբում ընդգրկված թեկնածուները կմասնակցեն տիեզերական թռիչքին նախապատրաստվելու ուսումնավարժական դասընթացների:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button