Լեհաստանը ժամկետից շուտ խզում է Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը

Loading...

Լեհաստանի կառավարությունը ժամկետից շուտ խզում է ռուսական գազի մատակարարման պայմանագիրը: Այդ մասին Լեհական ռադիոյի եթերում հայտարարել է ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների գծով երկրի կառավարության լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին։

1993 թվականին ստորագրված «Յամալ» համաձայնագրով, որն ուժի մեջ էր մինչև 2022 թվականի վերջը, Լեհաստանը տարեկան մինչև 10 միլիոն խորանարդ մետր գազ էր ստանում Ռուսաստանից։

Ապրիլի 27-ին «Գազպրոմ»-ը դադարեցրել է գազի արտահանումը բուլղարական Bulgargaz և լեհական PGNiG ընկերություններին՝ գազի դիմաց ռուսական ռուբլով վճարել հրաժարվելու պատճառով։

Մատեուշ Մորավեցկիի կառավարությունը որոշում է ընդունել խզել Ռուսաստանի հետ համաձայնագիրը։ 30 տարի անց կարելի է փաստել, որ Լեհաստանի և Ռուսաստանի միջև գազային հարաբերությունները դադարում են գոյություն ունենալ, ասել է Նաիմսկին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button