Լուկաշենկո․ «Բելառուսը ագրեսոր պետություն չէ»

Loading...

Բելառուսը կոչ է անում միջազգային հանրությանը թույլ չտալ, որպեսզի Եվրոպայում ծագած տարածաշրջանային հակամարտությունը վերածվի համաշխարհային պատերազմի: Բելառուսի նախագահն այս մասին նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, որի ամբողջական տեքստը այսօր հրապարակել է պաշտոնական Belta գործակալությունը։

«Մենք ագրեսոր չենք, ինչպես մեզ փորձում են ներկայացնել որոշ պետություններ։ Բելառուսը երբեք որևէ պատերազմի կամ հակամարտության նախաձեռնող չի եղել։ Բայց մենք նաև դավաճաններ չենք։ Մեզ համար կարևոր են հարաբերություններում ցուցաբերվող հավատարմությունն ու ազնվությունը», — նշված է Լուկաշենկոյի նամակում։

«Մեր տեսակետը հետևյալն է՝ ցանկացած պետության մտահոգությունները, լինի դա աշխարհի մեկ ութերորդը զբաղեցնող երկիր, թե կղզի, պետք է հաշվի առնվեն բոլորի կողմից։ Այդ իսկ պատճառով Բելառուսը անկեղծորեն և մշտապես հանդես է գալիս շուտափույթ հաշտեցման օգտին», — ասված է Լուկաշենկոյի նամակում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button