Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու. փոխվարչապետ

Loading...

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվելու, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները պատասխանել են բողոքի շարժման մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերին: Ըստ փոխվարչապետի՝ նախադրյալներ չկան կանխատեսելու տարբեր սցենարներ, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման հետ կապված:

«2021 թվականի հունիսին Հայաստանում կայացած բացարձակ ժողովրդավարական, ազատ և լեգիտիմ խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այժմ բարձրացնում է փոքրամասնության բողոքի շարժումը», — ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունները կանցկացնեն արտահերթ ընտրություններ։

Ռուսական գործակալությունը նշում է, որ հայաստանյան ընդդիմությունը ապրիլի 25-ից բողոքի ակցիաներ է անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 21 կուսակցություն և 4 դաշինք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով, հաղթել է 53,91 տոկոսով: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը ստացել է 21,9 տոկոս ձայն, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,22 տոկոս։ Փաշինյանի կուսակցությունը նոր խորհրդարանում ստացել է 71 մանդատ, Քոչարյանի և Սարգսյանի դաշինքները՝ համապատասխանաբար 29 և 7։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button