Միրզոյանն ու Լավրովը քննարկել են սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին առնչվող հարցեր

Loading...

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է Երևանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Բրյուսելում երեկ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Որոշվել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button