Ռուսաստանի բանակը պնդում է, որ անցած 24 ժամերին տասնյակ ուկրաինական տանկեր է ոչնչացրել

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, վերջին 24 ժամերին Դոնբասում ռազմական ավիացիան մի քանի տասնյակ հարվածներ է հասցրել ուկրաինական բանակի դիրքերին։

«Օպերատիվ-տակտիկական և բանակային ավիացիայի կողմից [հակառակորդի] կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման 39 շրջան է խոցվել։ Լուգանսկի Կրասնի Լիման բնակավայրի մերձակայքում զինապահեստ է ոչնչացվել», — այսօր հայտարարում էր Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում Ռուսաստանի ԶՈւ հրթիռային ստորաբաժանումների կողմից 33 միավոր զրահատեխնիկա է ոչնչացվել։

Վերջին մեկ օրում ռուսական կողմի հարվածների հետևանքով զոհված ուկրաինացի զինծառայողների թիվը, ըստ Կոնաշենկովի, հասնում է 230-ի։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button