Փաստաբանները պնդում են, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ

Loading...

«Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանում ինքնուրույնաբար տեղաշարժվել, նա քաշի լուրջ կորուստ ունի», — այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի երրորդ նախագահի փաստաբան Շոթա Թութբերիձեն։ Փաստաբանի խոսքով՝ նախկին նախագահը նաև չի կարողանում սնունդ ընդունել։

Սաակաշվիլիի ինքնազգացողությունը կտրուկ կերպով վատացել էր անցած տարվա աշնանը բանտում հայտարարված հացադուլից հետո։ Այն մեկնարկել էր 2021 թվականի հոկտեմբերի 2-ին և շարունակվել մինչև նոյեմբերի 20-ը։ Մայիսի 12-ին նախկին նախագահը Ռուսթավիի բանտից տեղափոխվել էր Թբիլիսիում գտնվող «Վիվամեդ» մասնավոր կլինիկա։

Սաակաշվիլիի կողմնակիցները պահանջում են, որպեսզի նրան բուժման նպատակով տեղափոխեն արտերկիր։ Վրաստանի իշխանությունները, սակայն, մերժում են այս առաջարկը՝ նշելով, որ Վրաստանի տարածքում Սաակաշվիլիի բուժման համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button