Բայդեն․ «Թայվանի դեմ չինական հարձակման դեպքում Ամերիկան ռազմական ուժ կկիրառի»

Պաշտոնական Պեկինի կողմից Թայվանի դեմ ուժի կիրառման դեպքում Միացյալ Նահանգները ռազմական միջամտության կդիմի, Տոկիո կատարած այցի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

Ամերիկյան լրատվամիջոցները Բայդենից փորձում էին պարզել՝ արդյոք Թայվանի դեմ չինական լայնածավալ հարձակման դեպքում Վաշինգտոնը, ի տարբերություն ուկրաինական դեպքերի, այլ մոտեցում կորդեգրի։

«Այո։ Մենք ստանձնած պարտավորություն ունենք։ Իրավիճակը հետևյալն է՝ մենք համաձայնել ենք «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը, մենք հավատարիմ ենք դրան, և բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել հենց այդ քաղաքականության շրջանակներում։ Բայց այն գաղափարը, որ Թայվանը հնարավոր է ուժով գրավել, պարզապես անպատեհ է։ Նման քայլը կապակայունացնի ողջ տարածաշրջանը և շատ կնմանվի այն ամենին, ինչ կատարվեց Ուկրաինայում», – հայտարարում էր ԱՄՆ նախագահը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button