Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը

Շվեյցարական Դավոսում մեկնարկել է համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տասնյակ պետություններից ժամանած ավելի քան երկու հազար պետական և քաղաքական գործիչներ, գործարարներ և փորձագետներ։ Այս տարի քննարկումների հիմնական թեման Ուկրաինայի շուրջ ծավալվող զարգացումներն են։

Համաժողովի ամենասկզբում հեռուստակամրջի միջոցով մասնակիցներին է դիմել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա կոչ է արել աշխարհի զարգացած պետություններին ակտիվորեն ներգրավվել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման գործին։ Զելենսկու խոսքով` արդեն երեք ամիս շարունակվող պատերազմի հետևանքով երկրի կրած կորուստները «գերազանցել են կես տրիլիոնի շեմը»։

Իր ելույթում Զելենսկին մեկ անգամ ևս կոչ է արել միջազգային հանրությանը էլ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

«Այժմ համաշխարհային պատմությունը շրջադարձային կետում է։ Այժմ որոշվում է՝ արդյոք բիրտ ուժը կարող է կառավարել աշխարհը, թե ոչ», – հայտարարում էր Զելենսկին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button